«Հիմնադիր խորհրդարան»-ի անդամ Գևորգ Սաֆարյանն «Առաջին լրատվական»-ին մանրամասներ պատմեց երեկ լուսադեմին նստացույցի մասնակիցների նկատմամբ կիրառված բռնություններից։
«Ակնհայտ է, որ ոստիկանության գործողություններն ապօրինի են, հատուկ միջոցներ կիրառել, այն էլ այնպիսին, ինչպիսին ջրցան մեքենան է, որը բավականին վտանգավոր է, մի խումբ մարդկանց վրա, ովքեր հանգիստ նստած են, սա անհամաչափ էր»,-ասաց նա՝ հավելելով, որ հարձակվում էին մարդկանց վրա, հարվածում, աղջիկներին ձեռնաշղթաներ հագցնում։ Սա, ըստ նրա, սովետական մեթոդն է, որով փորձում են վախեցնել։











































