Tuesday, 14 05 2024
19:30
Անվտանգության համաձայնագիր ստորագրելու նպատակով Վլադիմիր Զելենսկին կմեկնի Իսպանիա
ՀՀ վարչապետը և Դանիայի խորհրդարանի խոսնակը քննարկել են խորհրդարանական և տարբեր ոլորտների փոխգործակցության հարցեր
19:10
Բլինքենը Կիևում Զելենսկիին հավաստիացրել է, որ Ուկրաինա հասնող զենքերը մեծ ազդեցություն կունենան մարտի դաշտում
19:00
Ռուսական ուժերը վերահսկողության տակ են վերցրել Խարկովի մարզի Բուգրովատկա գյուղը
18:50
ԱՄՆ պատժամիջոցները կարող են սպառնալ Չաբահար նավահանգստի շահագործման շուրջ Հնդկաստանի և Իրանի համաձայնագրին
18:40
ԵՄ-ն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները՝ Ռուսաստանին զենքի ենթադրյալ մատակարարումների համար
Կայացել է «Նեմեց Ռուբոյի» և ընտանիքի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի քննությունը
18:30
ԵՄ-ում հայտնել են, որ Վրաստանում «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը լուրջ խոչընդոտ կդառնա ԵՄ-ին անդամակցելու ճանապարհին
Կցանկանայի, որ Հայաստանը ԵՄ անդամ դառնար հենց այս տարի․ Նիկոլ Փաշինյան
Հայաստանի համար ժողովրդավարությունը ռազմավարություն է. Փաշինյանի ելույթը Կոպենհագենի գագաթնաժողովին
Հուսով ենք, որ Հայաստանը կներառվի Խաղաղության եվրոպական հիմնադրամում․ Փաշինյանը՝ Կոպենհագենում
Մենք Ադրբեջանի հետ նոր սահման ստեղծելու կարիք չունենք, պետք է վերարտադրենք գոյություն ունեցողը
Ադրբեջանն ու Վրաստանը կտարանցեն թուրքմենական գազը Թուրքիա
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ծայրահեղ լարված իրավիճակ Թբիլիսիում. Վրաստանի ապահարզանն Արևմուտքից
18:14
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Երևանը դիմել է ՌԴ սահմանապահների ժամանակավոր խմբերը դուրս բերելու խնդրանքով». Բորտնիկով
Շուրջ 450 000 պաղեստինցի լքել է Ռաֆահը Իսրայելի ռազմական գործողությունների պատճառով
«Հավատում ենք, որ Հայաստանը կաջակցի նախագծին». Թուրքիայի տրանսպորտի նախարար
18:08
ԱՄՆ սենատոր Մենենդեսի կոռուպցիոն գործը կշարունակվի
Հայ-ադրբեջանական նոր «գծի» անփոփոխ «ժամադրավայրը»՝ Ժնեւ
Կոբախիձե-Օ՛Բրայեն հանդիպումը տևել է 2 ժամ
Վրաստանի ԱԺ նախագահն ու կառավարությունը հրաժարվել են հանդիպել ԵՄ պատվիրակությանը
Իսրայելական տանկերը մտել են Ռաֆահի արևելյան թաղամասեր
17:20
Շոլցը հայտարարել է Գերմանիայի կանցլերի պաշտոնում մնալու իր ցանկության մասին
17:10
ԵՄ-ն ռուսական նրբատախտակի նկատմամբ գործող մաքսատուրքերը տարածել է Ղազախստանի և Թուրքիայի արտադրանքի վրա
ԿԲ նախագահը հանդիպել է ՎԶԵԲ և ԱԶԲ ներկայացուցիչների հետ հանդիպումներ է ունեցել
16:50
Ֆրանսիայում մեկնարկում է Կաննի 77-րդ միջազգային կինոփառատոնը
Բայրամովը հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը պահպանելու իմաստ չկա
Ռուսաստանը «կազմակերպում է» ԱՊՀ-ն

Բոբոն պոզով-պոչով չի լինում, կամ՝ ինչ օրենքներ է խախտել ՀԾԿՀ-ն

Ռոբերտ Նազարյանը շաբաթ առավոտյան հյուրընկալել էր «Ազատություն» ռադիոկայանին և ի թիվս այլ ուշագրավ արտահայտությունների՝ ասաց, որ եթե ինքն ասի՝ չի բեկանելու իր իսկ կայացրած որոշումը էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման մասին, ապա ժողովրդի աչքին կարող է «բոբո» երևալ:

Եթե համարենք, որ բոբոն ոչ թե պոզով-պոչով հեքիաթային կերպար է, որից վախենում են վառ երևակայություն ունեցող երեխաները, այլև պետական պաշտոնյան, որ իր գործառույթների, մեղմ ասած, պատշաճ չկատարման պատճառով դարձել է մի ամբողջ ժողովրդի աղքատացման հովանավոր, ապա ակնհայտ է՝ Ռոբերտ Նազարյանը, այսպես թե այնպես, չի խուսափի իր իսկ ասած «էպիտետից»:

Ասվածը ապացուցելու համար ներկայացնենք խախտման երկու օրինակ, որը թույլ է տրվել Ռոբերտ Նազարյանի ղեկավարած կառույցի կողմից, ինչի արդյունքում ՀԷՑ-ը կուտակել է 37 մլրդ դրամի պարտք, որի մարման համար արդեն երկրորդ անգամ բարձրացվում է էլեկտրաէներգիայի սակագինը:

Խախտում 1
Դեռևս 2011 թվականին ուժի մեջ մտած «Գնումների մասին» ՀՀ օրենքով սահմանվել է, որ հանրային ծառայություններ իրականացնող ընկերությունները, այդ թվում և «Հայաստանի էլեկտրական ցանցերը», իրենց գնումների ողջ տեղեկատվությունը պետք է պատշաճ կերպով հրապարակեն ինչպես գնումների ռեգիստրում, այնպես էլ իրենց կայքերում: Այդ դրույթը կոպիտ կերպով խախտվել է և չի իրականացվել որևէ հանրային ծառայություններ մատուցող ընկերության կողմից, և դրա համար այդ ընկերությունները պատասխանատվության չեն ենթարկվել, լիցենզիայից չեն զրկվել, շարունակել են գնումներն իրականացնել իրենց ուզած ձևով, և միակ պաշտպանությունը, որից այսօր օգտվում է ՀԾԿՀ-ն, այն է, որ ոչ մի շռայլություն ընդգրկված չէ սակագնի հաշվարկի մեջ: Ըստ էության, ՀԾԿՀ-ն խախտել է «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» ՀՀ օրենքի հոդված 5-ի «գ» ենթակետը, համաձայն որի՝ նա պետք է ապահովեր կարգավորող մարմնի թափանցիկությունը:

Խախտում 2
Դեռևս 2004 թվականի սեպտեմբերի 16-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն ընդունել է Կարգ 111-Ն, համաձայն որի՝ պետք է ապահովվեր էլեկտրաէներգիա արտադրող ընկերությունների անխափան և առաջնահերթ վճարումները մատակարարված էլեկտրաէներգիայի դիմաց: Այդ նպատակով ՀԾԿՀ-ն ՀԷՑ-ի համար բացել է հատուկ գրավային հաշիվներ, որտեղ պետք է կուտակվեին էլեկտրաէներգիայի դիմաց բաժանորդների կողմից կատարված բոլոր վճարումների գումարները: Համաձայն վերոնշյալ կարգի՝ այդ գրավային հաշիվներից կատարվող վճարումների հերթականությունը և գումարները պետք է համաձայնեցվեին ՀԾԿՀ-ի հետ:

Բայց ստացվել է այնպես, որ էլեկտրաէներգիա մատակարարող ընկերությունները ոչ թե առաջինն են ստանում իրենց վճարումները, այլ վերջինը, քանի որ բազմաթիվ այլ ծառայություններ մատուցող ընկերություններ անմիջապես են ստանում իրենց վճարումները և չեն բողոքում, իսկ էլեկտրաէներգիա մատակարարող ընկերությունները առնվազն երեք ամսվա չվճարված հաշիվներ ունեն, ինչի մասին բողոքում են,և ինչի մասին բացեիբաց հայտարարել է ՀԾԿՀ նախագահը ԱԺ լսումների և հարցազրույցների ընթացքում: Այնպես որ՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ինքն է թույլատրել վճարումներ կատարել մատակարարներին իր իսկ կարգին հակասող հաջորդականությամբ, և ընկերությունն առաջին հերթին վճարել է շռայլության, այլ ոչ թե էլեկտրաէներգիայի դիմաց:

Բացի այդ, մենք տեղեկություն ունենք ՀԾԿՀ-ի և ՀԷՑ-ի միջև կայացված մեկ այլ խայտառակ գործարքի մասին: Ըստ այդ տեղեկության՝ մարտի 20-ին փոփոխություն է կատարվել ՀԾԿՀ և ՀԷՑ-ի միջև էլեկտրաէներգիայի մատակարարման պայմանագրում, որից հետո ՀԾԿՀ-ն իր սպառած էլեկտրաէներգիայի դիմաց վճարումները կատարել է ոչ թե հատուկ գրավային հաշվին, այլ ազատ հաշվի, որտեղ եղած գումարները ՀԷՑ-ը կարող էր օգտագործել ըստ իր հայեցողության:

Մնում է պարզել, թե էլի քանի սպառողներ են իրենց սպառած էլեկտրաէներգիայի դիմաց վճարել ոչ թե հատուկ հաշվին, այլ ՀԾԿՀ վերահսկողությունից դուրս գտնվող հաշիվներին:

 

Լուսանկարը՝ civilnet.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում