«Պորտու»-ի հարձակվող Ջեքսոն Մարտինեսը որոշել է մարզական կարիերան շարունակել Իսպանիայում։
«Շնորհակալ եմ «Միլան»-ին, հատկապես՝ Ադրիանո Գալիանիին, ով արեց հնարավորը Մարտինեսին իր ակումբ հրավիրելու համար։ Մարտինեսը դարձել է «Ատլետիկո»-ի ֆուտբոլիստ, քանի որ թիմի նախագիծը կառուցվելու է նրա շուրջը»,- ֆուտբոլիստի գործակալի խոսքերը մեջբերում է Football Italia-ն։
Գործակալը նշել է, որ Մարտինեսը 4 տարվա պայմանագիր է կնքել մադրիդյան ակումբի հետ, իսկ «Ատլետիկո»-ն «Պորտու»-ին 35 մլն եվրո է վճարել տրանսֆերի դիմաց։
Մարտինեսը փոխարինելու է Մարիո Մանջուկիչին, ով մոտ է Թուրինի «Յուվենտուս» տեղափոխությանը։









































