Sunday, 28 04 2024
21:45
«Պետք է աջակցենք Կիևին այնքան ժամանակ, մինչև Պուտինը որոշի դադարեցնել պատերազմը»․ Բորել
Ե՞րբ է մերժվում կենսաթոշակ նշանակելը
Հայաստանում ռուսական գործակալ չեն բռնել. պատասխանատուն իշխանությունն է
Ադրբեջանցի քառասունչորս պաշտոնյա ամերիկյան «պատժամիջոցային ցուցակում» է. Ալիեւը խստացնում է «ազատագրված տարածքներ այցի» ռեժիմը
Աշխատանքներին ներգրավվել են 2 ավտոկռունկ և 1 թրթուրավոր տեխնիկա․ ՆԳՆ ՓԾ
Ե՞րբ կավարտվեն պարապմունքները դպրոցում․ նախարարի հրամանով սահմանվել է Վերջին դասի օրը
Փաշինյանը և Բլինքենը քննարկել են երկկողմ հարաբերություններին, Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին վերաբերող հարցեր
20:00
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Վահագն Մախսուդյանը 2 ամսով կալանավորեց
Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժածներին նվերներ ու ծաղիկներ է տարել
Ինչու չեղարկվեց Ռեջեփ Էրդողանի՝ ԱՄՆ այցը
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Կատարի ներդրումային գործակալության ներդրումների հարցով փոխտնօրենի հետ
Պարզվում են իրանական ավտոբուսի 5 մարդու կյանք խլած վթարի հանգամանքները․ վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել
Կամրջից Ազատ գետն ընկած ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է
ՀՀ և Կատարի ԱԳ նախարարները հատուկ ուշադրություն են դարձրել տարածաշրջանային փոխկապակցվածության հարցերին
Լեոն եւ Թումանյանը հայ առաջին սորոսականնե՞րն էին
Հայտնի են Պուտինի երդմնակալության օրն ու ժամը
ՀՀ-ի և Արևմուտքի շահերն ամբողջովին համընկնում են. սրա շնորհիվ ունենք արտաքին հաջողություններ
Ջերմուկ-Գնդեվազ ավտոճանապարհին ՃՏՊ-ի հետևանքով երկու մարդ է տուժել
Կողմ եմ, բայց ոչ՝ անվտանգության հաշվին. ադրբեջանական գազ կարելի է գնել լուրջ երաշխիքների դեպքում
Որտե՞ղ է Մոսկվան հայ-ադրբեջանական սահմանին «մի ամբողջ շարք անկլավներ» տեսնում
Ալեն Սիմոնյանը արձակուրդ է մեկնում
Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար
ՀՀ-ն շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման իր մոտեցումները. Մարգարա-Ալիջան սահմանային անցակետը պատրաստ է շահագործման. ԱԳՆ
Իսրայելը պատրաստվում է լայնածավալ ռազմական գործողության
Գյումրու Հովհաննես Շիրազի հուշատուն-թանգարանի ֆոնդը համալրվեց նոր ցուցանմուշներով
Զելենսկու ճակատագիրը կանխորոշված ​​է. Պեսկով
15:15
ԵԱՏՄ-ն 2023 թվականին ապրանքաշրջանառության ռեկորդային ցուցանիշ է գրանցել
Վրաստանի բնակչությունը 1 տարում կրճատվել է 1.1%-ով
14:45
60-ամյա կինը նվաճել է «Միսս Բուենոս Այրես» տիտղոսը

Գյումրեցիները Վլադիմիր Գասպարյանին հիշեցնում են՝ Գյումրու Յոթվերք եկեղեցում աղոթելու հրավերը ուժի մեջ

Այս պահին էլեկտրաէներգիայի թանկացման դեմ ակցիա է իրականացվում նաև Գյումրու Թատերական հրապարակում: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ակտիվիստ Կարեն Պետրոսյանը նշեց, որ Թատերական հրապարակում մարդկանց հոսքը ավելանում է: Միայն երեկ էր ակցիան իրականացվել ոստիկանության դիմաց, որպեսզի անօրինական ձևով ոստիկանություն բերվածները ազատ արաձակվեն:

«Երեկ լուսադեմին՝ 6:30-ին, մեզ ոչ թե բերման էին ենթարկել, այլ առևանգել էին, մենք հետո բաժնում ենք իմացել, որ մեզ առևանգող մարդիկ քաղաքացիական հագուստով ոստիկաններ են»,- մանրամասնեց Կարեն Պետրոսյանը ՝ հիշեցնելով, որ Գյումրիում ևս ոստիկանությունը քրեական գործ է հարուցել խուլիգանության փաստի առթիվ: Գործի շրջանակներում բոլոր բերման ենթարկվածները հարցաքննվել են որպես վկա, իսկ ինքը՝ որպես կասկածյալ, և նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:

«Մենք արդեն հայտարարել էինք, որ տեղի ոստիկանապետը, նրա տեղակալը ակցիայի մասնակիցների հետ խոսում են հայհոյախառն, կատարում են անօրինական գործողություններ և մարսում են դրանք, ուստի ոստիկանների պահվածքը վիրուսի պես տարածվում է, Վլադիմիր Գասպարյանը պետք է լրջորեն հետևություն անի «բարեփոխված» ոստիկաննների մասին»,-նշեց Կարեն Պետրոսյանը: Նա նաև Վլադիմիր Գասպարյանին հիշեցրեց, որ Գյումրու Յոթվերք եկեղեցի աղոթելու հրավերը ուժի մեջ է, և քանի որ Վլադիմիր Գասպարյանը խոսում է իրավական, բարոյական արժեքներից, պետք է կարողանա այնպես անել, որ ոստիկանությունը հետևի թե՛ բարոյական սկզբունքներին և թե՛ օրենքի տառին: «Օրերով, ժամերով կարելի է աղոթել հայ ազգի համար ու նաեւ «պաստառճղյան» ոստիկանապետերի»,- ասաց մեր զրուցակիցը:

Կարեն Պետրոսյանը նաև ընդգծեց, որ Գյումրիում ակցիաները շարունակվելու են, մինչև որ իշխանությունները լսեն հանրության ձայնը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում