«Հոֆենհայմ»-ի և Բրազիլիայի հավաքականի կիսապաշտպան Ռոբերտո Ֆիրմինոն «Լիվերպուլ» է տեղափոխվել: Այդ մասին հայտնում է լիվերպուլյան ակումբի պաշտոնական կայքը:
23-ամյա ֆուտբոլիստը բուժզննում կանցնի Ամերիկայի գավաթի խաղարկության ավարտից անմիջապես հետո: «Լիվերպուլ»-ի հետ Ֆիրմինոյի պայմանագրի ժամկետի և տրանսֆերային գործարքի ֆինանսական պայմանների մասին տեղեկություններ չեն հրապարակվում:
Ամերիկայի գավաթի խաղարկությանը Ֆիրմինոն մեկնարկել է Բրազիլիայի հավաքականի կազմում և գոլ է խփել Վենեսուելայի ընտրանու դարպասը: Բունդեսլիգայի նախորդ մրցաշրջանում կիսապաշտպանը 7 գոլ է խփել և գոլային 10 փոխանցում կատարել 33 հանդիպումներում:







































