Համախմբման արշավի մասնակիցները Ազատության հրապարակից շարժվեցին դեպի Բաղրամյան 26։ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը մոտեցել է ցուցարարներին։ Ակիտիվիստներից մեկը դիմեց Օսիպյանին՝ ամբողջ Հայաստանն է ոտքի կանգնել, չեք տեսնո՞ւմ։
Ի պատասխան Վալերի Օսիպյանը նշեց.«Մեր կողմից երեկ ցուցաբերած հանդուրժողականությունը բերեց անգործության։ Մենք տասը ժամ բացատրեցինք ՀՀ բոլոր այն օրենքները, որոնք առնչվում էին երեկվա հավաքին»,-ասաց նա։ Ի պատասխան ցուցարարները շղթա կազմած աղմկելով շարժվում են Բաղրամյան 26։












































