Նյու Յորքի իշխանությունները մտադիր են ծառայության ընդունել 1 297 նոր իրավապահի: Այս մասին հայտնում է Associated Press-ը:
ԱՄՆ խոշորագույն մեգապոլիսի վարչակազմում, գործակալության աղբյուրի խոսքով, նշված միջոցառումը նախատեսվում է քաղաքային բյուջեում մեկ տարվա համար: Մոտ 300 նոր ոստիկանի կհրահանգվի առաջադրանքների կատարում ահաբեկչության ոլորտում: Սպասվում է, որ Նյու Յորքի քաղաքապետ Բիրլ դե Բլազիոն այդ որոշման մասին պաշտոնապես կհայտարարի առաջիկա ժամերին:
Ներկայումս քաղաքում հաշվվում է մոտ 35 000 ոստիկան: Գործակալությունը նշում է, որ ի լրացումն 1 300 իրավապահի, քաղաքի իշխանությունները նաև մտադիր են վարձել 400 մարդու, որոնք կօգնեն իրավապահներին վարչական հարցերի լուծման հարցում, նաև փաստաթղթերի հետ աշխատանքում: Ենթադրվում է, որ դա հնարավորություն կտա ավելի շատ ոստիկանների ազատել փողոցում անվտանգության անմիջական ապահովման համար:









































