«Բեշիկտաշ»-ը «Լիվերպուլ»-ին 12 մլն եվրո է առաջարկել` հարձակվող Մարիո Բալոտելիի տրանսֆերի դիմաց:
Լիվերպուլյան ակումբի ղեկավարներին չի բավարարում 24-ամյա իտալացու խաղը և նա, հավանաբար, կլքի ակումբը:
Սակայն Բալոտելիի գործակալ Մինո Ռայոլան հայտարարել է, որ իր հաճախորդը կմնա անգլիական ակումբում:
«Բեշիկտաշ»-ը Բալոտելիին դիտարկում է որպես Դեմբա Բայի փոխարինող: Վերջինս մտադիր է հեռանալ ստամբուլյան ակումբից:





































