Tuesday, 14 05 2024
Հարցազրույց Անդրանիկ Քոչարյանի հետ
19:50
Մակրոնը հայտարարել է առաջիկա օրերին Ուկրաինային զենքի մատակարարումների մասին
Բորտնիկովը հավաստիացրել է, որ ռուս սահմանապահները կպահպանեն իրենց ներկայությունը Հայաստանում
19:30
Անվտանգության համաձայնագիր ստորագրելու նպատակով Վլադիմիր Զելենսկին կմեկնի Իսպանիա
ՀՀ վարչապետը և Դանիայի խորհրդարանի խոսնակը քննարկել են խորհրդարանական և տարբեր ոլորտների փոխգործակցության հարցեր
19:10
Բլինքենը Կիևում Զելենսկիին հավաստիացրել է, որ Ուկրաինա հասնող զենքերը մեծ ազդեցություն կունենան մարտի դաշտում
19:00
Ռուսական ուժերը վերահսկողության տակ են վերցրել Խարկովի մարզի Բուգրովատկա գյուղը
18:50
ԱՄՆ պատժամիջոցները կարող են սպառնալ Չաբահար նավահանգստի շահագործման շուրջ Հնդկաստանի և Իրանի համաձայնագրին
18:40
ԵՄ-ն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները՝ Ռուսաստանին զենքի ենթադրյալ մատակարարումների համար
Կայացել է «Նեմեց Ռուբոյի» և ընտանիքի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի քննությունը
18:30
ԵՄ-ում հայտնել են, որ Վրաստանում «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը լուրջ խոչընդոտ կդառնա ԵՄ-ին անդամակցելու ճանապարհին
Կցանկանայի, որ Հայաստանը ԵՄ անդամ դառնար հենց այս տարի․ Նիկոլ Փաշինյան
Հայաստանի համար ժողովրդավարությունը ռազմավարություն է. Փաշինյանի ելույթը Կոպենհագենի գագաթնաժողովին
Հուսով ենք, որ Հայաստանը կներառվի Խաղաղության եվրոպական հիմնադրամում․ Փաշինյանը՝ Կոպենհագենում
Մենք Ադրբեջանի հետ նոր սահման ստեղծելու կարիք չունենք, պետք է վերարտադրենք գոյություն ունեցողը
Ադրբեջանն ու Վրաստանը կտարանցեն թուրքմենական գազը Թուրքիա
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ծայրահեղ լարված իրավիճակ Թբիլիսիում. Վրաստանի ապահարզանն Արևմուտքից
18:14
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Երևանը դիմել է ՌԴ սահմանապահների ժամանակավոր խմբերը դուրս բերելու խնդրանքով». Բորտնիկով
Շուրջ 450 000 պաղեստինցի լքել է Ռաֆահը Իսրայելի ռազմական գործողությունների պատճառով
«Հավատում ենք, որ Հայաստանը կաջակցի նախագծին». Թուրքիայի տրանսպորտի նախարար
18:08
ԱՄՆ սենատոր Մենենդեսի կոռուպցիոն գործը կշարունակվի
Հայ-ադրբեջանական նոր «գծի» անփոփոխ «ժամադրավայրը»՝ Ժնեւ
Կոբախիձե-Օ՛Բրայեն հանդիպումը տևել է 2 ժամ
Վրաստանի ԱԺ նախագահն ու կառավարությունը հրաժարվել են հանդիպել ԵՄ պատվիրակությանը
Իսրայելական տանկերը մտել են Ռաֆահի արևելյան թաղամասեր
17:20
Շոլցը հայտարարել է Գերմանիայի կանցլերի պաշտոնում մնալու իր ցանկության մասին
17:10
ԵՄ-ն ռուսական նրբատախտակի նկատմամբ գործող մաքսատուրքերը տարածել է Ղազախստանի և Թուրքիայի արտադրանքի վրա
ԿԲ նախագահը հանդիպել է ՎԶԵԲ և ԱԶԲ ներկայացուցիչների հետ հանդիպումներ է ունեցել

«ԵՏՄ-ում Վովա Գասպարյանը կճանաչվի լավագույն ոստիկանապետ»

«ԵՏՄ-ում Վովա Գասպարյանը կճանաչվի լավագույն ոստիկանապետ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Լրագրողներ՝ հանուն մարդու իրավունքների» ՀԿ նախագահ, իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը՝ անդրադառնալով ոստիկանության կողմից լուսադեմին նստացույցի մասնակիցների նկատմամբ կիրառված աննախադեպ բռնություններին:

«Աննախադեպ բռնություններ լրագրողների և խաղաղ ցուցարարների, հրաշալի երիտասարդության նկատմամբ, ցույց են տալիս, որ երկիրը խորը ճգնաժամ են տանում։ Ակնհայտ է, որ ծեծուջարդով են փորձելու իշխանությունը պահել։

Վովա Գասպարյանն ուզում էր ասել, որ այլ արժեքներ չեն գործելու այս երկրում, ով սիրով կատարել է բարձր իշխանության հրամանը, քանի որ ինքն էլ կրում է այդ արժեքները։ Ոստիկանապետն առավել ճիշտ է ընտրել իր կադրերին, որոնք հայտնի են որպես բռնի գործողությունների սիրահարներ՝ Աշոտ Կարապետյան, Լևոն Երանոսյան և այլք»,- ասաց նա։

Նրա խոսքով՝ ՀՀ ոստիկանությունը երբեք չի բարեփոխվի. «Այլասերված մտածողություն է, որ հրեշտակները պետք է բռնի գործողություններ կատարեն քաղաքացիների նկատմամբ՝ չխնայելով ոչ ոքի։ Եվ բռնի ուժը կիրառել են քաղաքացիական հագուստով բանդաները, որ ստեղծել է ոստիկանապետը»։

Նրա խոսքով՝ ոչ մի միջազգային կառույցի արձագանք հաշվի չի առնվում, ստացվում է՝ մարդիկ իրավունք չունեն բողոքելու, երբ նստացույցի մասնակիցները ոչ մի հակաօրինական գործողություն չեն կատարել։ Նրանք մինչև վերջ իրացրել են իրենց իրավունքը։ Պարզ է, որ սա ուժի ցուցադրություն է, և ոստիկանապետը վայելել է այսօրվա լուսադեմը։

«Նա հայտնի է որպես բռնություն կիրառող անձ. սա պետք է հասկանալ։ Եվ եթե Սերժ Սարգսյանը նրան ասում է` գնա ցրի, ինքը ցրելու և մարդկանց հողին հավասարեցնելու իր մեթոդներն ունի։ Ցավում եմ, որ այսպիսի վարկաբեկված ոստիկանություն ունենք»,- ասաց նա՝ հավելելով, որ սա նույն Մարտի 1-ի իրականությունն է, ոչինչ չի փոխվել։

Նրա խոսքով՝ Սերժ Սարգսյանը բռնություններով է ամրացնում իր իշխանությունը և այսպես է պահելու իրեն՝ մանավանդ, որ Ռուսաստանն էլ է այդ արժեքները բարձր գնահատում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում