Youtube վիդեոհոսթինգում հիթ է դարձել ինքնաթիռի թևին նստած կատվի տեսանյութը, որը կարողացել է պահել իրեն մինչև բարեջող վայրէջք կատարելը։ Ռոմեն Ջենտոտի՝ մեկ օր առաջ տեղադրված տեսանյութն արդեն ավելի քան 450 հազար դիտում է ունեցել։
Հանգստությունը խաթարողին օդաչուն նկատել էր արդեն թռիչքից հետո։ Ինչպես նշում է Metro պարբերականը՝ այժմ հաջողակ կատուն կդառնա աերոակումբի թալիսման։









































