Անհայտ անձը կրակ է բացել ԱՄՆ Փենսիլվանիա նահանգի Ֆիլադելֆիա քաղաքի փողոցներում: Արդյունքում առնվազն 7 մարդ, այդ թվում`երեխա, վիրավորվել են: Այս մասին գրում է TASS-ը:
Նշվում է, որ բոլոր տուժածները հիվանդանոց են հասցվել, երկուսը գտնվում են կրիտիկական վիճակում: Երեխան թեթև վերք է ստացել, նրա կյանքին ոչինչ չի սպառնում:
Հրաձիգն անհետացել է: Հանցագործության վայրում որսորդական հրացան է հայտնաբերվել: Չարագործը որոնվում է:











































