Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը Դոնբասում հակամարտության սկսվելուց և որդու զոհվելուց ի վեր առաջին անգամ ելույթ է ունեցել արևմտյան հեռուստաընկերությամբ: Այս մասին հայտնել BBC-ի թղթակիցը Twitter-ի իր էջում:
Նրա խոսքերով` տեսանյութը եթեր դուրս կգա BBC Newsnght շոուի շրջանակներում` հունիսի 22-ին:
Ուկրաինայի նախկին ղեկավարը կպատմի Մայդանի, Ղրիմի, Դոնբասի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին, ով «փրկել է նրա կյանքը»: Կխոսվի նաև ֆինանսական դրության թեմայի շուրջ:












































