Իրանական Tasnim լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թեհրանն ու Դամասկոսը ստորագրել են անվտանգության ոլորտում համագործակցելու մասին փոխըմբռնման հուշագիր: Այդ մասին համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել են Իրանի ներքին գործերի նախարար Աբդոլռեզա Ռահմանի Ֆազլին ու նրա գործընկեր Մոհամմադ Իբրահիմ աշ-Շաարը:
Հանդիպման ժամանակ քննարկվել է ԴԱԻՇ-ի դեմ պայքարը, ինչպես նաև իսլամատյացության հարցը: Գեներալ աշ-Շաարը Իրանի մայրաքաղաք է ժամանել երեկ: ՄԱԿի տվյալներով՝ 2011 թվականի մարտից ընթացող Սիրիայի հակամարտության հետևանքով զոհվել է ավելի քան 220.000 մարդ:












































