ԵՄ անդամ երկրների ԱԳՆ ղեկավարները երկուշաբթի օրը Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցները երկարաձգել են մինչև 2016 թ. հունվարի 31-ը՝ հաստատելով Ռուսաստանի նկատմամբ ոլորտային սահմանափակող միջոցների մասին ԵՄ-ի որոշման համապատասխան փոփոխությունները: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով ԵՄ Խորհրդին:
Եմ անդամ երկրների մշտական ներկայացուցիչնրը պատժամիջոցների երկարաձգումը մինչև 2016 թ. հունվարի 31-ը համաձայնեցրել են հունիսի 17-ի նիստում, հարցը դրված է եղել ԱԳՆ ղեկավարների հաստատմանը: Երկուշաբթի օրը նախարարները Լյուքսեմբուրգում նիստի ժամանակ հաստատել են ոլորտային միջոցառումների գործողության երկարաձգման մասին որոշումը: Այն ներառվել է «А» կետերի թվում, որոնք նիստում ընդունվում են առանց լրացուցիչ քննարկման:
«А» կետերն ընդունվել են, Ռուսաստանի դեմ պատժամիջոցները երկարաձգվել են»,- ասվում է ԵՄ Խորհրդի հաղորդագրության մեջ:










































