Լրագրող Ջուդի Մոզեսը՝ Իսրայելի ներքին գործերի նախարարի կինը, ներողություն է խնդրել Twitter-ում իր հաղորդագրության համար, որում նա ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային համեմատել է թույլ սև սուրճի հետ։ Այս մասին հայտնում է The Independent-ը։
«Գիտե՞ք, թե ինչ է «սուրճ Օբաման»։ Այն սև է և թույլ»,- ասվում է նրա պաշտոնական միկրոբլոգում արված հաղորդագրությունում։
Այդ թվիթը հասարակական բուռն արձագանք է առաջացրել, շատ մեկնաբաններ այդ համեմատությունն անվանել են ռասիստական։










































