Եվրոպական մարզական խաղերում այսօր` հունիսի 22-ին մեկնարկել է սամբոյի մրցաշարը: Հայաստանն ունի 3 ներկայացուցիչ՝ Սոսե Բալասանյան (52կգ), Տիգրան Կիրակոսյան (57կգ) և արցախցի Աշոտ Դանիելյան (90կգ):
Աշոտ Դանիելյանը պայքարը սկսել է քառորդ եզրափակիչից, հաղթել է մոլդովացի մարզիկին և դուրս է եկել կիսաեզրափակիչ: Եզրափակիչ անցնելու համար նա կմրցակցի բելառուս Անդրեյ Կազուսիոնակի հետ:
Սոսե Բալասանյանը քառորդ եզրափակիչում պարտվել է ռուս Աննա Խարիտոնովային: Տիգրան Կիրակոսյանն էլ դարձյալ քառորդ եզրափակիչում պարտվել է ռուսաստանցի Այմերգեն Ակտունովին:









































