Անգլիական «Տոտենհեմ»-ի երիտասարդ և տաղանդավոր հարձակվող Հարի Քեյնը հրաժարվել է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»-ը, տեղեկացնում է The Sun-ը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ անգլիացին նշել էր, որ չի ցանկանում տեղափոխվել այլ ակումբ:
««Մանչեսթեր Յունայթե՞դ»: Ես ներկա պահին արդեն իսկ գտնվում եմ մեծագույն ակումբում»,- նշել է Քեյնը:
Նշենք, որ Անգլիայի 2014/15 թթ. մրցաշրջանում Քեյնը դարձավ Պրեմիեր լիգայի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստը:








































