Համացանցում տեսահոլովակ է հայտնվել, որում ինքնաթիռում` բիզնես դասում գտնվող ուղևորուհին բղավելով ասում է ոստիկաններին. «Պուտինը ձեզ կսպանի»: Այս մասին գրում է Daily Mail-ը:
Նկարահանված միջադեպը տեղի է ունեցել ուրբաթ օրը` հունիսի 19-ին, «Աերոֆլոտ» ավիաընկերության ինքնաթիռում, որը Փարիզից պետք է թռչեր Մոսկվա:
Ականատեսների խոսքերով` կինը ոչ սթափ վիճակում է եղել: Ինքնաթիռում նա իրեն հրահրողի նման է պահել, աշխատակիցների դիտողություններին կոպիտ է պատասխանել: Անձնակազմը ֆրանսիացի ոստիկանների է կանչել:
Կինը հեռացվել է չվերթից, իսկ միջադեպի պատճառով ինքնաթիռի թռիչքը հետաձգվել է մեկ ժամով:











































