Թուրինի «Յուվենտուս»-ի կիսապաշտպան Անդրեա Պիրլոն ներկա է գտնվել «Նյու-Յորք Սիթի»-ի և «Տորոնտո»-ի միջև տեղի ունեցած հանդիպմանը, տեղեկացնում է New York Post-ը:
Հանդիպումը տեղի է ունեցել Նյու-Յորքում և ավարտվել է տանտերերի հաղթանակով: Դուբլի հեղինակ է դարձել իսպանացի հարձակվող Դավիդ Վիլյան:
Հիշեցնենք, որ Պիրլոյի նախկին թիմակից Սեբաստիան Ջովինկոն, ով հանդես է գալիս «Տորոնտո»-ում, կոչ էր արել Անդրեային տեղափոխվել Ամերիկա:










































