ԱՄՆ Հետախուզությունների դաշնային բյուրոն (FBI) Չարլսթոնի եկեղեցու 9 ծխականների գնդակահարությունը չի համարում ահաբեկչական ակտ: Այս մասին հաղորդում է CNN-ը՝ վկայակոչելով FBI-ի տնօրեն Ջեյմս Քոմիին:
«Ահաբեկչությունը բռնության ակտ է, որը կատարվում կամ հայտարարվում է որպես սպառնալիք՝ հասարակական իշխանությունների կամ քաղաքացիների վրա ազդեցություն գործելու նպատակով, այսինքն՝ ավելի շուտ քաղաքական ակտ է: Հաշվի առնելով այն, ինչ ինձ հայտնի է, ես դա չեմ համարում քաղաքական ակտ: Սակայն դա կատարվածը պակաս սարսափելի չի դարձնում»,- հայտարարել է Քոմին:










































