Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Մարտին Էդեգորը հուսով է, որ կարող է զարմացնել «արքայական ակումբ»-ի նորանշանակ գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսին: 16-ամյա ֆուտբոլիստը մադրիդյան ակումբ է տեղափոխվել 2015 թվականի ձմռանը:
«Պետք է մի քիչ հանգստանամ: Սակայն հունիսի վերջին Մադրիդ եմ գալու և նախապատրաստվելու եմ հաջորդ մրցաշրջանին: Հուսով եմ` կզարմացնեմ Բենիտեսին:
Իհարկե, «Ռեալ»-ում մարզումները չի կարելի համեմատել Նորվեգիայում իմ մարզումների հետ: Սակայն կարևորը մարզման ընթացքն է: Այն պետք է բավականություն պատճառի, քանի որ նման դեպքում ցանկանում ես անդադար մարզվել և կատարել ընկերներիդ խորհուրդները»,- TV2-ը մեջբերում է Էդեգորի խոսքերը:









































