Լոնդոնի կենտրոնում հազարավոր մարդիկ կազմակերպել են բողոքի ակցիա՝ ընդդեմ կոշտ տնտեսական միջոցառումների և ծախսերը կրճատելու կառավարական ծրագրի: Այս մասին հաղորդում է Associated Press-ը:
Նշվում է, որ մարդիկ երթով անցել են քաղաքի ֆինանսական շրջանից, որտեղ գտնվում է Bank of England-ի շենքը, և հասել մինչև Վեսթմինսթերյան պալատին հարակից հրապարակ:
Մարդիկ բողոքում են սոցիալական ոլորտում ծախսերի կրճատման դեմ:














































