Գիտնականները կենդանի օրգանիզմում առաջին անգամ հայտնաբերել են Երկրի մագնիսական դաշտի հաղորդիչ: Բացահայտման մասին հոդվածը հրապարակվել է eLife ամսագրում:
Տեխասի համալսարանի գիտնականների և ինժեներների խումբը Երկրի մագնիսական դաշտի հաղորդիչը կարողացել է գտնել 1 մմ երկարությամբ Caenorhabditis elegans որդի ուղեղում: Գիտնականները որդերի մագնիսասենսորային ունակությունները բացահայտել են հատուկ սարքի միջոցով նրանց շուրջը մագնիսական դաշտը չափելիս:
Caenorhabditis elegans որդերի մագնիսական դաշտի հաղորդիչը միկրոսկոպիկ նեյրոնային կառուցվածքն է, որը նման է հեռուստաալեհավաքի, ինչը որդերը օգտագործում են գետնի տակ նավիգացիայի համար:









































