WikiLeaks կազմակերպությունը հրապարակել է Սաուդյան Արաբիայի ԱԳՆ-ի և ամբողջ աշխարհում գտնվող դեսպանատների գաղտնի հեռագրերը:
««Սաուդյան հեռագրերը» բացահայտում են ավելի ու ավելի անկայուն և փակ բռնապետության ծածկույթը. ոչ միայն տոնել են մեկ տարվա ընթացքում 100-րդ գլուխը կտրելու առթիվ, այլև սպառնալիք դարձել հարևանների համար»,- հայտարարել է Ջուլիան Ասանժը:
Նշվում է, որ հրապարակված փաստաթղթերի շարքում են Էր-Ռիադի պետական կազմակերպությունների զեկույցները՝ «կատարյալ գաղտնի» կնիքով: Նախագծի շրջանակներում նախատեսվում է առաջիկա շաբաթներում տասնյակ հազարավոր փաստաթղթեր հրապարակել:











































