Քիչ առաջ խորհրդարանը ավարտեց ԱԺ քառօրյան: Պատգամավորները քվորումը ստիպված էին ապահովել իրենց բացակա գործընկերների փոխարեն քվեարկելով: Օրինագծերը անցնում են 67, 68, 69 կողմ ձայնով: Իրենց բացակա ընկերների փոխարեն քվեարկում էին ՀՀԿ-ական, Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ազգական Արտյոմ Ղուկասյանը, Ռուբեն Սադոյանը` Գագիկ Բեգլարյանի մտերիմ ընկերը, երբեմն ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը և ԲՀԿ-ական Հրանտ Մադաթյանը: Երբ Ռաֆիկ Պետրոսյանը ուշացումով ներս մտավ, պատգամավորները արտահայտեցին իրենց «արդարացի» վրդովմունքը։
Ի դեպ ՀՀԿ պատգամավորներից մեկը ասաց, որ այսօր տեղի կունենա ՀՀԿ գործադիրի նիստ և քվորումի հարցը կդրվի կուսակցության գործադիրի նիստում ու Սերժ Սարգսյանը կզայրանա իրենց վրա:










































