Խորվաթ գեներալ Անտե Գոտովինան, որը 1995թ. մասնակցել է սերբերի դեմ պատերազմին, այսօր Հաագայի դատարանի կողմից դատապարտվել է 24 տարվա ազատազրկման:
Այս մասին հաղորդում է Franec Presse գործակալությունը:
Գոտովինայի հետ դատապարտվել է նաև մեկ այլ գեներալ` ՄլադենՄարկաչը, 18 տարվա ազատազրկման: Գեներալ Իվան Չերմակը անմեղ է ճանաչվել և ազատվել դատարանի դահլիճից:
Գեներալները մեղավոր են ճանաչվել Խորվաթիայի արևելքում սերբ բնակչության շրջանում, որը 1995թ.-ին հայտարարել էր անկախ Սերբսկայա Կրաինայի Հանրապետություն ստեղծելու մասին, էթնիկական զտումներ կատարելու, սպանություններ և արտաքսում կազմակերպելու մեջ: Երեք գեներալներն էլ հենց սկզբից իրենց մեղավոր չեն ճանաչել:
Տեղեկացնենք, որ 1995թ. այդ երկրամասից ավելի քան 200 հազար սերբեր արտաքսվել էին, իսկ շատերը գաղթի ճանապարհին սպանվել էին: