Երեկ երևանյան տաքսու վարորդներից մեկը բավական հետաքրքիր մի լուր է հայտնել, որը զարմացրել էր «168 ժամի» լրագրողներին: Վարորդը լրագրողներից հետաքրքրվել է՝ ճի՞շտ են այն լուրերը, որ ամերիկահայ բարերար Քըրք Քըրքորյանը և Րաֆֆի Հովհաննիսյանի հայրը՝ Ռիչարդ Հովհաննիսյանը, երկու օրից Երևանում են լինելու և միանալու են Ր. Հովհաննիսյանին: Լրագրողները, զարմացած, նշել են, թե առաջին անգամ են լսում այդ լուրը: Վարորդը, սակայն, իր հերթին զարմացած լրագրողների «անտեղյակությունից»՝ ավելացրել է. «Քաղաքում այդ մասին շատերն են խոսում»: