Saturday, 27 04 2024
Սպասվում է առանց տեղումների եղանակ
«Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել է. «Հրապարակ»
Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս «տեղը բերել» իր կարգավիճակը. «Ժողովուրդ»
Ռուս գեներալի ամոթալի խոստովանությունը Աղդամում, կամ՝ однажды русский генерал…
Երբ ընդդիմությունը կանցնի համատեղ ու ռադիկալ պայքարի. «Հրապարակ»
Դա կլիներ մեր վերջը. Փաշինյանը՝ ադրբեջանցի «փախստականների» մասին. «Հրապարակ»
Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են. «Ժողովուրդ»
Տավուշի մարզպետը հացի սեղանի շուրջ փորձել է լվանալ գյուղացիների գլուխները. «Հրապարակ»
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է

Գուրգեն Եղիազարյան՝ Րաֆֆի Հովհաննիսյանն ընդդիմություն չէ. մամուլ

ՍԴՀԿ համակարգող, ՀԱԿ անդամ Գուրգեն Եղիազարյանը «Առավոտ»-ի հետ զրույցում անդրադառնալով ներքաղաքական գործընթացներին՝ իրավիճակը նախ դիտարկեց Րաֆֆի Հովհաննիսյան-Սերժ Սարգսյան հանդիպման համատեքստում: Նա ուշադրություն հրավիրեց հետևյալ հանգամանքին. «Սերժ Սարգսյանը առաջարկել էր Րաֆֆի Հովհաննիսյանին լինել ծայրահեղ ընդդիմադիր գործիչ, իսկ նա կտրականապես հրաժարվել է և իր կողմնակիցներին նախապես տեղյակ չէր էլ պահել, որ՝ գիտե՞ք, նման բան էր առաջարկում ինձ նման ազնիվ մարդուն: Այն բանից հետո, երբ խոսակցություններ գնացին, և ձայնագրությունների հարցը շահարկվեց՝ նա հաստատեց, որ եղել է նման խոսակցություն»,- նշեց նա:

Գ. Եղիազարյանը կարծում է, որ Դաշնակցությունը, հավանական է, շատ արագ կողմնորոշվի: Իսկ ինչ վերաբերում է խորհրդարանում «Ժառանգության» և Դաշնակցության ներկայացուցիչների ներկայացրած երեք կետերին, որոնք քննարկվել են Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանի մոտ, ապա թերթի զրուցակիցը նկատեց. «Իշխանությունից չեն խնդրում, իշխանությունը երբեք չի տա, պետք է պարտադրել իշխանությանը՝ իրենց քայլերով»:

Ինչպե՞ս պետք է ընդդիմությունը «պարտադրի»՝ թերթը հարցրեց Գուրգեն Եղիազարյանին: «Ես կարծում եմ, որ նա (նկատի ունի Րաֆֆի Հովհաննիսյանին) ընդդիմություն չէ, հակառակ դեպքում այսքան մարդու սպասումներ հողին չի հավասարեցնի: Մարդիկ մեկ շաբաթ հետո հուսախաբված, հուսալքված են լինելու: Իսկ մենք ցանկանում ենք, որպեսզի Հայաստանում իշխանափոխություն լինի, որպեսզի ժամ առաջ դադարեցնենք արտագաղթը, որպեսզի մեր զավակները չլքեն իրենց հայրենիքը: Այս իրավինակը երկու-երեք կոսմետիկ պահանջներով փոխել չի լինի: Ես խորհուրդ եմ տալիս ընդդիմադիր ջատագովներին՝ քիչ գովաբանեն Րաֆֆի Հովհաննիսյանին, մի քանի օր հետո խփելու են գլխներին, որ այդպես են վարվել»,- պատասխանեց նա:

Անդրադառնալով ընդդիմության վերահսկողական լծակների ավելացման կետին՝ Գ. Եղիազարյանը նշեց. «Ընդդիմության վերահսկողական լծակներ, որպես կանոն, ունենում են զարգացած, ժողովրդավարական երկրներամ: Հայաստանի պես երկրում, որտեղ թևածում է կատաղի բռնապետությունը, ընդդիմությունը չի կարող վերահսկողական ֆունկցիա իրականացնել դա աբսուրդ է»: Ընդհանրապես, թե ինչպիսի ավարտ կունենա Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքային ալիքը, Գ. Եղիազարյանը հիշեցրեց հայտնի ժողովրդական ասացվածքը՝ «Կատվի վազքը մինչև մարագն է»: Մի քանի պաշտոն կտան, և այս ամեն ինչը կավարտվի: Ընդդիմադիր իմ հայրենակիցներին մի բան եմ խնդրում՝ հանկարծ հուսախաբ չլինեն այդ արարքից»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում