Ֆրանսիայի Ռոն Ալպեր տարածաշրշանային խորհրդի անդամ, Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի նախկին նախագահ Հիլդա Չոբոյանը ողջունում է՝ Հայաստանում ծավալվող ժողովրդական շարժումը: Ըստ նրա՝ հայ հասարակությունը սկսել է ուժեղանալ:
Երեկ «Հայկական ժամանակի» թղթակցի հետ հեռախոսազրույցում, Հիլդա Չոբոյանը նաև կարծիք է հայտնել, որ Հայաստանում կաշառակերության և կոռուպցիայի համակարգը պետք է քանդել, և դա այսօր Ազգային անվտանգության խնդիր է: «Եթե դա տեղի չունենա, ուրեմն Հայաստանը կոչնչանա»,-ասել է նա: