Հետազոտողները պարզել են, որ սոցիալական ցանցերի հանդեպ հետաքրքրության կորստի պատճառը հաշիվը վարելու բարդությունն է: MIT Technology Review-ն իր բլոգում ներկայացնում է շվեյցարական Բարձրագույն տեխնոլոգիաների դպրոցի հետազոտությունը:
Որպես հետազոտման առարկա՝ Դևիդ Գարսիայի գլխավորությամբ գիտնականների խումբն ընտրել է Friendster ցանցը, որը կորցնելով համբավը՝ վերածվել է սոցիալական խաղային կայքի: Հետազոտության ընթացքում պարզ է դարձել, որ օգտատերերը հեռացել են, քանի որ այդ ցանցում հաշիվը վարելու համար իրենցից շատ ժամանակ է պահանջվել:
Դրա հետ մեկտեղ Facebook-ից և Livejournal-ից հեռացող օգտատերերի թիվը չի աճում և ավելի քիչ է, քան Friendster-ից հեռացողներինը վերջինիս ծաղկման շրջանում։
Գիտնականները համարում են, որ սոցիալական ցանցերը պետք է աշխատեն օգտատերերի միջև հարաբերությունների մտերմացման ուղղությամբ: