Monday, 08 06 2026
Nissan-ը վթարից հետո հրդեհվել է, վարորդը հոսպիտալացվել է
Ռուբիոն շնորհավորել է Փաշինյանին և վերահաստատել աջակցությունը խաղաղության գործընթացին
Սահակ Բ Մաշալյանը հանդիպել է Թուրքիայի նախագահի հետ
Հայտնաբերվել է Տաշիրի Սարատովկա բնակավայրի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում նախաքննությունից
Իրանի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին
23:50
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 32-ի
Հայտնաբերվել է 377 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
ԵՄ-ն շարունակելու է խորացնել Հայաստանի հետ գործընկերությունը
Հունաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
23:34
Նիդերլանդներն աջակցում է Հայաստանին․ Յետտենի շնորհավորանքը
23:33
Դանիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Չնայած հսկայական ճնշմանը՝ ՀՀ ժողովուրդն ընտրեց խաղաղությունը․ Գերմանիայի կանցլեր
Լիբանանում իսրայելական հարվածներից նոր զոհեր են գրանցվել
23:29
Իրանը չի լքել ո՛չ մարտի դաշտը, ո՛չ էլ բանակցությունների սեղանը. Փեզեշքիան
Ցանկանում ենք՝ ընտրությունների արդյունքները օգտակար լինեն Հայաստանի ժողովրդի համար. Թուրքիայի ԱԳՆ
Կրեմլը ԶԼՄ-ներին հրահանգել է ընտրությունները ներկայացնել որպես Փաշինյանի «պարտություն». «Մեդուզա»
Ստամբուլում ստորագրվել է Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի արտգործնախարարների հռչակագիրը
Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են TRIPP-ի հարցը
Գրանցվել է 680 դեպք, որից 184-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
23:10
ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ՝ նավագնացության ազատությանը սպառնալու համար. Կալաս
Անցած 3 օրում գրանցվել է 35 ավտովթար․ 8 մարդ զոհվել է
Զելենսկու նամակը ուղարկվել է ամբողջ աշխարհով մեկ. Լավրով
Կրթաթոշակային ծրագրեր՝ Սայգոնի միջազգային համալսարանում ուսանելու համար
22:30
Բելգիայի փոխվարչապետը շնորհավորել է Հայաստանի ժողովրդին՝ ժողովրդավարությանը հավատարմության համար
Հայաստանի ընտրություններն անցել են ժողովրդավարական մրցակցության պայմաններում. Ռումինիայի ԱԳՆ
22:10
Շվեդիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
«Սարգիս կասյանները» լեգիտիմացան. խորհրդարանն օգտագործելու են պետության դեմ սաբոտաժի համար
21:50
ԵՄ-ն պատրաստվում է հունիսին 9,1 միլիարդ եվրո հատկացնել Ուկրաինային
Լյուստրացիա կարողացանք անել, ընդդիմափոխություն՝ ոչ. մեր թիկունքում գործում էր հակառակորդը
21:30
Կոնգոյում Էբոլայի հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 500-ը

Սբ. Էջմիածնի փրկիչների հիշատակին նվիրված հուշահամալիրի հանդիսավոր բացումը` ապրիլի 19-ին

Ռուս-պարսկական պատերազմի ընթացքում 1827թ. տեղի ունեցած Օշականի ճակատամարտում ընկած ռուս զինվորների հիշատակին նվիրված հուշահամալիրի հանդիսավոր բացումը տեղի կունենա ապրիլի 19-ին` Հայ-ռուսական առաջին միջմարզային համաժողովի շրջանակներում: Հիշեցնենք, որ համաժողովի կազմակերպիչներն են «Ռոսսոտրուդնիչեստվոե դաշնային գործակալությունը, «Եվրասիական հետազոտությունների ինստիտուտե ռուսական հիմնադրամն ու Հայկական զարգացման գործակալությունը: Համաժողովին կմասնակցեն Ռուսաստանի ավելի քան 20 մարզերից ժամանած պատվիրակություններ` մեծամասամբ նահանգապետերի գլխավորությամբ: Համաժողովի բացումը տեղի կունենա ապրիլի 19-ին Ռուսաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Նառիշկինի և Հայաստանի ղեկավարության մասնակցությամբ:

Ինչպես հաղորդվել էր ավելի վաղ, Օշականի հուշահամալիրի բարեկարգման մտահղացումը պատկանում է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Վյաչեսլավ Կովալենկոյին, իսկ վերականգնման աշխատանքներն իրականացնում է «Պատվի գործե հայ-ռուսական բարեգործական կազմակերպությունը, որի նախագահ Անդրանիկ Նիկողոսյանը նախօրեին հանդիպել է ռուսական մի շարք լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ: Նիկողոսյանն ընդգծել է երկու ժողովուրդների պատմական հիշողության պահպանման կարևորությունը` հայտնելով, որ ընդհանուր պատմության հուշարձաններին նոր շունչ տալու սկիզբ առած գործընթացը շարունակական բնույթ է կրելու:

Օշականի ճակատամարտը Ռուս-պարսկական պատերազմի հերոսական էջերից է: 1827թ. օգոստոսի 17-ին պարսից շահ Աբբաս Միրզայի զորքերը պաշարել էին Էջմիածինը, որի փրկությանն էր շտապում ռուսական զորախումբը` Ա. Կրասովսկու գլխավորությամբ: Պարսիկները ճակատամարտը տանուլ տվեցին: Որոշում ընդունվեց Օշականում ռուս զինվորների հիշատակը հավերժացնող հուշահամալիր կանգնեցնել, որի բացումը կայացավ 1834թ.: Մեր օրերում Օշականի հուշահամալիրը հայտնվել էր անմխիթար վիճակում: «Օշականի հուշահամալիրի վերածնունդ» ծրագրի շրջանակներում դրան նոր շունչ հաղորդվեց:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում