Մարտի 12-ին Սերժ Սարգսյանը կմեկնի Մոսկվա՝ հանդիպելու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ըստ «Հրապարակի»՝ այցն ինքնին հետաքրքիր է ոչ միայն այն պատճառով, որ Ռուսաստանն ավանդաբար կլինի առաջին երկիրը, ուր կայցելի երկրորդ անգամ ընտրված Սերժ Սարգսյանը, այլև՝ որ հանդիպման օրակարգն է բավականին հետաքրքիր՝ Եվրասիական, Մաքսային միության հարցերից մինչև ՀԱՊԿ զորքերին, Ստեփանակերտի օդանավակայանին առնչվող:
Ճիշտ է, նախագահականին մոտ կանգնած «Հրապարակի» աղբյուրները բացառում են, թե նման հարցեր այդ հանդիպման ընթացքում կարող են քննարկվել, այնուհանդերձ, հասկանալի է, որ հանդիպումը վճռորոշ է լինելու հայաստանյան վեկտորների առումով: Մեկ հարց ևս հաստատ քննարկվելու է այդ հանդիպման ժամանակ՝ վերջնականապես որոշվելու է Հայաստան առաքվող գազի գինը: