«Պորտու»-ի հարձակվող Ջեքսոն Մարտինեսը մոտ է «Միլան» տեղափոխությանը:
Ադրիանո Գալիանին և կոլումբիացի հարձակվողը բանավոր համաձայնության են հասել: Իտալացիները պետք է հարթեն միայն ֆուտբոլիստի հրաժարգնի հարցը: Նշվում է, որ Մարտինեսը համաձայնել է միլանյան ակումբ տեղափոխվել, որի հետ 4-ամյա պայմանագիր կստորագրի՝ տարեկան 3.5 մլն եվրո աշխատավարձով:
«Միլան»-ը պատրաստ է 35 մլն եվրո վճարել Մարտինեսի տրանսֆերի դիմաց: Պորտուգալիայի առաջնության նախորդ մրցաշրջանում ֆուտբոլիստը 30 հանդիպում է անցկացրել, 21 գոլ է խփել և գոլային 5 փոխանցում կատարել:






































