Ամերիկացի հայտնի դիզայներ Կարոլինա Էրերան քննադատել է առաջին մեծության աստղերի ոճն ու կոչ արել նրանց դադարել մերկանալ։ Այս մասին հայտնում է Hollywoodlife-ը։
Դիզայները առաջին հերթին քննադատել է Բեյոնսեի և Քիմ Քարդաշանի ոճը, ովքեր հայտնի են բաց հագուստների նկատմամբ սիրով։
«Նրանք նորաձևության սրբապատկերներ են, սակայն ոչինչ չեն հագնում։ Մերկանալն այժմ դարձել է նոր կպչուն գաղափար։ Մերկ կամ գրեթե մերկ լինելը ժամանակակից թրենդ է։ Այդ աղջիկները մտածում են, որ այդպիսով իրենց հանդեպ ուշադրություն կգրավեն։ Հարկավոր չէ։ Կյանքում պետք է մի փոքր գաղտնիք լինի»,- ասել է Էրերան հարցազրույցներից մեկում։
Էրերան կարծում է, որ աստղերն այդ կերպ ոչ թե ուշադրություն են գրավում, այլ հիմար հեղինակություն ձեռք բերում։














































