Starslife.ru-ի փոխանցմամբ՝ հանրահայտ կինոդերասան Լեոնարդո Դի Կապրիոյի և հանրահայտ մոդել Քելի Ռորբախի սիրավեպի մասին լուրերը հաստատվում են:
Երեկ պապարացիներին հաջողվել է զույգին լուսանկարել միասին զբոսնելիս: Ավելին՝ անգամ հաջողվել է նրանց լուսանկարել կրքոտ համբուրվելիս:
Դի Կապրիոյի ու Ռորբախի սիրավեպի մասին լուրերը տարածվել էին դեռևս ընթացիկ տարվա ապրիլին, սակայն նրանք այդպես էլ չէին մեկնաբանել դա: Ինչ վերաբերում է արված լուսանկարներին, ապա դրանք խոսքերից շատ ավելի խոսուն են:
Ժամանակը ցույց կտա, թե ինչպես կզարգանա նրանց սիրավեպը, և արդյոք նրանք կամուսնանա՞ն: Լեոնարդո Դի Կապրիոյի նախկին ընկերուհի Թոնի Գարնը, որից նա բաժանվել է կես տարի առաջ, արդեն իսկ կարողացել է ուշքի գալ և գտնել Դի Կապրիոյին փոխարինող:











































