Կատալոնական «Բարսելոնա»-ն իր պաշտոնական կայքում հայտարարել է, որ ակումբի նախագահի ընտրությունները կկայանան շաբաթ` հուլիսի 18-ին, «Կամպ Նոու» մարզադաշտում:
Հուլիսի 8-ին ընտրական հանձնաժողովը կհրապարակի թեկնածուների անունները, ովքեր իրավունք ունեն մասնակցել ընտրություններին: Ընտրարշավը կկայանա հուլիսի 9-16-ը:
Կատալոնական ակումբի ներկայիս նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն կմասնակցի ընտրություններին: Իր թեկնածությունը կարող է առաջադրել նաև նախկին նախագահ Ժոան Լապորտան:







































