ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը ԱԺ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց, որ ԵԽԽՎ-ում իրենց խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը համարժեք պատասխան է տվել թուրք-ադրբեջանական տանդեմին:
Նա նաեւ անդրադարձավ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարության` Ստեփանակերտի օդանավակայանի վերաբերյալ կարծիքին: «պաշտպանում ենք Հայաստանի իշխանությունների դիրքորոշումը, որ Ստեփանակերտի օդանավակայանը պետք է գործարկվի.,- հայտարարեց Սաֆարյանը: Անդրադառնալով Տիգրան Սարգսյանի` ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարություններին, նա ասաց. «Կառավարության փոփոխության մասին մեզ ոչինչ հայտնի չէ»:
Արամ Սաֆարյանին «Առաջին լրատվականը» հիշեցրեց, որ ինքը դեռ շաբաթվա սկբին հայտարարել էր, որ ծանոթ չի ԱՄՆ պետդեպարտամենտի մարդու իրավունքների մասին զեկույցին: Հարցին` հասցրե՞լ եք ծանոթանալ, նա ասաց. «Պատասխանս նույնն է` տեղյակ չեմ»:











































