Հայաստանի հավաքականի ՖԱՖ ֆան ակումբը բոլոր երկրպագուներին հունիսի 13-ին, ժամը 16:30-ին հրավիրում է Ֆրանսիայի հրապարակին կից Ֆիլհարմոնիայի առջև գտնվող Արամ Խաչատրյանի հուշարձանի մոտ մասնակցելու երկրպագուների միասնական մեծ երթին դեպի մարզադաշտ:
Ֆան ակումբը կոչ է անում գալ ազգային հավաքականի մարզաշապիկներով, իսկ ով չունի` հագնել կարմիր շապիկներ՝ մարզադաշտի տրիբունաները կարմիր ներկելու համար:
Եռագույնների, երկրպագման շարֆերի առկայությունը ցանկալի է: Երթի ընթացքում կվառվեն ճայթրուկներ, իսկ բոլոր ցանկացողները, կներկվեն եռագույնի գույներով: Երթը կմեկնարկի 17:45, խաղի սկիզբը` 20:00-ին է:
Երթ է կազմակերպում նաև Red Eagles ֆան ակումբը, որը շաբաթ օրը` հունիսի 13-ին, ժամը 17.00-ից երկրպագուներին հրավիրում է Հանրապետության հրապարակ, որտեղից կմեկնարկի երթը: Ցանկալի է ունենալ հավաքականի մարզաշապիկներ, իսկ բացակայության դեպքում կարմիր շապիկներ, շարֆեր և երկրպագման այլ պարագաներ: Ցանկացղները կարող են ներկվել եռագույն դրոշի գույներով:







































