Անգլիական «Լիվերպուլ»-ը շարունակում է նոր հարձակվողի փնտրտուքները, տեղեկացնում է Mirror-ը:
Ըստ աղբյուրի` ակումբը պաշտոնական առաջարկով դիմել է ֆրանսիական ՊՍԺ-ին` Էսեկիել Լավեսիի տրանսֆերը գնելու համար:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ փարիզյան ակումբն արգենտինացու տրանսֆերի համար ցանկանում էր ստանալ մոտ 14 մլն եվրո, սակայն դեմ չէր վերջինիս պահել թիմում:
Հիշեցնենք, որ 2014/15 թթ մրցաշրջանում 30-ամյա արգենտինացին մասնակցել է 47 հանդիպման և դարձել 9 գոլի հեղինակ:





































