ՊՍԺ-ի առաջատար Զլատան Իբրահիմովիչը կարծում է, որ Մադրիդի «Ռեալ»-ի 16-ամյա հեռանկարային կիսապաշտպան Մարտին Էդեգորը պետք է ձերբազատվի հոր ազդեցությունից:
«Էդեգորի ներուժի բացահայտման մասին խոսելը բարդ է: Նա ունի հայր, ով ամեն ինչ վերահսկում է: Էդեգորը պետք է տղամարդ դառնա՝ առաջին հերթին ազատվելով հոր ազդեցությունից:
Նա շատ ժամանակ ունի կատարելագործվելու համար: Լավ է, որ նա խաղում է Նորվեգիայի հավաքականում»,- Իբրահիմովիչի խոսքերը մեջբերում է Aftonbladet-ը:
Ավելի վաղ տեղեկություններ տարածվեցին, որ «Ռեալ»-ը պատրաստվում է նոր մրցաշրջանում վարձակալության տալ Էդեգորի տրանսֆերը:







































