«Ֆուտբոլ 365»-ի տեղեկություններով՝ Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը արդեն թիմում չէ:
Մովսիսյանը վնասվածք ուներ և նրա անունը չկար հավաքականի առաջին հայտացուցակում: Այնուամենայնիվ, Սարգիս Հովսեփյանը հայտացուցակի թարմացված տարբերակում ընդգրկել էր նաև Յուրայի անունը:
Մովսիսյանի՝ հավաքականից հեռանալու պատճառը հենց վնասվածքն է: ՀՖՖ-ն դեռ պաշտոնական հայտարարություն չի տվել:








































