Թուրինի «Յուվենտուս»-ը հետաքրքրված է «Նապոլի»-ի արգենտինացի հարձակվող Գոնսալո Իգուաինի ծառայություններով, տեղեկացնում է Gazzetta dello Sport-ը:
Մոտ օրերս կողմերը կսկսեն բանակցությունները: Թուրինյան ակումբը պատրաստ է 27-ամյա արգենտինացու տրանսֆերի համար վճարել 60 մլն եվրո:
Բացի այդ, «ծեր սենյորա»-ի ղեկավարությունը մտադիր է գործարքի մեջ ընդգրկել թիմի պաշտպան Դանիելե Ռուգանիին և հարձակվող Դոմենիկո Բերարդիին:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Յուվենտուս»-ը հետաքրքրված էր Էդինսոն Կավանիի (ՊՍԺ), Ռադամել Ֆալկաոյի («Մոնակո») և Մարիո Մանջուկիչի ծառայություններով («Ատլետիկո»):
Հիշեցնենք, որ 2014/15 թթ մրցաշրջանում Իգուաինը «Նապոլի»-ի կազմում մասնակցել է 58 հանդիպման, դարձել 29 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ:








































