Ռեժիսոր Տիգրան Խզմալյանի խոսքերով, Տիգրան Կարապետյանի և Րաֆֆի Հովհաննիսյանի ալյանսը երրորդ ուժ որակելը մի փոքր արհեստածին գաղափար է, որովհետև քաղաքական դաշտում իրականում կա երկու ուժ՝ ընդդիմություն և բռնապետություն:
«Բռնապետությունը տապալելու պատրաստ ցանկացած քաղաքական ուժ, միավորում մենք ողջունում ենք և, բնականաբար, ողջունում ենք նաև նրանց համախմբումը: Անպայման չէ դրա համար միանալ նույն դրոշի տակ, կարևոր է մի ճակատում պատրաստ լինել կռիվ տալուն:
Ով ժողովրդի հետ է՝ ուժ է, ով ժողովրդի դեմ է՝ բռնապետություն է: Երբեք պատմության ընթացքում ոչ մի բռնապետության չի հաջողվել երկար բռնաբարել ժողովրդին: Ուշ թե շուտ բռնությունը տապալվում է: Բռնապետությունը փշրվում է: Մեզ մոտ դա կլինի ավելի շուտ, քան շատերը կարծում են»,- ավելացրեց Տիգրան Խզմալյանը:











































