Թուրինի «Յուվենտուս»-ի կիսապաշտպան Անդրեա Պիրլոն հայտարարել է, որ Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության եզրափակչի «Բարսելոնա»-ի դեմ խաղից հետո արտասվել է ոչ թե թուրինյան ակումբին հրաժեշտ տալու, այլ պարտության պատճառով:
«Արցունքնե՞րս: Պարտության պատճառով էին: Իհարկե, ես դեռ հրաժեշտ չէի տալիս «Յուվենտուս»-ին»,- Sky Sport Italia-ն մեջբերում է Պիրլոյի խոսքերը:
Հիշեցնենք՝ «Յուվենտուս»-ը «Բարսելոնա»-ին զիջեց 1:3 հաշվով: Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ 36-ամյա Պիրլոն կարող է կարիերան շարունակել ԱՄՆ-ում:






































