«Բարսելոնա»-ի պաշտոնական կայքը հայտնել է, որ համաձայնության է հասել «Սևիլիա»-ի հետ՝ կիսապաշտպան Ալեյքս Վիդալի տեղափոխության հարցում: Կատալոնական ակումբի հետ 25-ամյա կիսապաշտպանի պայմանագիրը մինչև 2020 թվականի հունիսի 30-ը ժամկետ ունի:
Այսօր` հունիսի 8-ին «Բարսելոնա»-ն պաշտոնապես կներկայացնի ակումբի նորեկին: Վաղը Վիդալը բուժզննում կանցնի, այնուհետև կմասնակցի մամուլի ասուլիսին՝ նվիրված իր ներկայացմանը:
Ինչպես արդեն հայտնել ենք, Վիդալը չի կարող խաղալ «Բարսելոնա»-ի կազմում մինչև 2016 թվականի հունվարը: Նա միայն կմարզվի թիմի հետ:
Պրիմերայի նախորդ մրցաշրջանում «Սևիլիա»-ի կազմում Վիդալն անցկացրել է 31 հանդիպում, 4 գոլ է խփել և գոլային 5 փոխանցում կատարել:






































