«Բարսելոնա»-ն հարազատ քաղաքում նշել է Չեմպիոնների լիգայի շրջանակներում տարած հաղթանակը:
Կատալոնական ակումբի ֆուտբոլիստները վերադարձել են Բեռլինից և անմիջապես չեմպիոնական ավտոբուսով մեկնել են տոնելու հաղթանակը քաղաքի փողոցներում, որտեղ նրանց սպասում էին հազարավոր երկրպագուներ:
Ավելի ուշ տոնակատարությունը շարունակվել է «Կամպ Նոու» մարզադաշտում:












































