Ավելի քան 10 հազար մարդ դուրս է եկել Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևի փողոցներ՝ պահանջելով իշխող կոալիցիայի առաջնորդների հրաժարականը, հաղորդում է TASS գործակալությունը:
Ցույցի արդյունքում ընդունված բանաձևում ասվում է քաղաքական կամքի բացակայության մասին, ինչը հանգեցրել է միջազգային գործընկերների կողմից երկրի հանդեպ վստահության կորստի:
Ոստիկանության տվյալներով՝ ցույցը խաղաղ բնույթ է կրել, չնայած ցուցարարներին բաժանել են կենդանի վահանով:















































