Կատալոնական «Բարսելոնա»-ի բրազիլացի հարձակվող Նեյմարը խոսել է Չեմպիոնների լիգայի գավաթի նվաճման մասին, տեղեկացնում է ESPN Brasil-ը:
«Ուրախ եմ, որ կազմում եմ այս թիմի մասնիկը: Չեմ կարծում, որ կլինի ինչ-որ մեկը, ով կքննադատի ինձ, քանի որ Չեմպիոնների լիգայի 14/15 մրցաշրջանում 10 գոլ եմ խփել:
Խոսքեր չունեմ, որպեսզի բացատրեմ զգացումներս: Հաղթել և դառնալ չեմպիոն քո թիմի հետ` յուրահատուկ զգացողություն է:
Հիանալի պահեր շատ եմ ունեցել, սակայն անխոս, հասա կարիերայիս ամենաբարձր կետին: Այս օրը կմտնի պատմության մեջ»,- հայտարարել է Նեյմարը:










































