Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հոլանդացի հարձակվող Ռոբին վան Պերսին ակնարկել է, որ ցանկանում է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում հայտնվել Թուրինի «Յուվենտուս»-ում, տեղեկացնում է Sky Sports-ը:
«Ես դեռ շարունակում եմ շփվել իմ վաղեմի բարեկամ Պատրիս Էվրայի հետ: Նա ինձ պատմել է, թե ինչպես են ֆուտբոլիստները մարզվում «Յուվենտուս»-ում:
Նրանք ֆանտաստիկ ոգի ունեն և յուրահատուկ խաղաոճ, որը չես գտնի ո՛չ Անգլիայում, ո՛չ էլ Հոլանդիայում»,- հայտարարել է Վան Պերսին:





































