Սաուդյան Արաբիայի գլխավորած օդուժը այսօր մասսայական հարվածներ է հասցրել Եմենի մայրաքաղաք Սանեին: Հայտնում է ՏԱՍՍ-ը:
Ռմբակոծության հետևանքով, նախնական տվյալներով, զոհվել է 44 մարդ, տուժել է մոտ 100-ը, այդ թվում՝ կանայք և երեխաներ: Ինքնաթիռները ռմբակոծել են մայրաքաղաքի կենտրոնում տեղակայված ԶՈՒ-ի գլխավոր շտաբը: Բնակելի մի քանի շենքեր փլուզվել են, մի քանիսը՝ վնասվել:
Ինչպես հայտնի է, շաբաթ օրը ապստամբ շիաական հութիները սահմանում հրթիռ են բաց թողել սաուդյան ուժայինների ուղղությամբ, սակայն հրթիռը խոցվել է: Մարտի 26-ից Եմենի նախագահ Աբդ Ռաբո Մանսուրա Խադիի խնդրանքով Սաուդյան Արաբիան Բահրեյնի, Կատարի, Քուվեյթի զինված ուժերի օգնությամբ զինված օդային գործողություններ է անց կացնում հութիների դեմ: Դաշինքին միացել են նաև Եգիպտոսը, Հորդանանը, Մարոկոն և Սուդանը:
Մայիսի 12-ից 17-ը Եմենի ողջ տարածաշրջանում հայտարարվել էր զինադադար՝ երկրի բնակչությանը հումանիտար օգնություն տրամադրելու համար:











































